Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 07/12/2021 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՆՈԲԱԹ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Ն. Շուշանյանին՝
-երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն համայնքի բնակավայրերի տարածքներում ինքնակամ տեղադրված մետաղական կրպակների և ցանկապատերի վերաբերյալ:

Վ. Հայրապետյանին՝
-աճուրդի հանված համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանների դռներին փակցնել տեղեկատվություն՝ աճուրդի վերաբերյալ:

Ա. Շառյանին՝ -մինչև տարվա վերջ կազմակերպել Բյուրեղավան քաղաքի բազմաբնակարան 2 շենքերի վերելակների վերանորոգման աշխատանքները, -սկսել Բյուրեղավանի քաղաքային պուրակը տոնական զարդարելու աշխատանքները:

Ա. Վերդյանին և Ա. Շառյանին՝ - կազմակերել Բյուրեղավան քաղաքի 46 և 28 շենքերի մուտքերի տանիքներին մետաղական կոնստրուկցիաներ կառուցելու աշխատանքները:

Ս. Ղազարյանին և Ա. Վերդյանին՝ -լիզինգ տրամադրող կազմակերպություններից հետաքրքրվել սանիտարական մաքրման մեքենա ձեռք բերելու պայմանների մասին:

Ն. Ալավերդյանին՝ -հրավիրել թատրոններ՝ Բյուրեղավանի Մշակույթի տան շենքում երեխաների համար ամանօրյա թատրոններ ներկայացնելու համար:

Մ. Կարապետյանին, Ն. Ալավերդյանին և Ն. Զաքարյանին՝ -համայնքի մշակույթի և սպորտի բնագավառում լավագույն ցուցանիշներ ունեցող երեխաներին պատվոգրեր հանձնելու համար ներկայացնել առաջարկություն:

Մ. Եղիազարյանին և Վ. Հայրապետյանին՝ -Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի ջեռուցման հարցը կարգավորելու համար ներկայացնել առաջարկություն:

Լ. Պողոսյանին և Ա. Սահրատյանին՝ -համայնքի զոհված և վիրավորված զինծառայողների ցուցակները վերանայել և ներկայացնել՝ օգնություն տրամադրելու նպատակով:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner