Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 75-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3.Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |