Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 51-րդ, 57-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» ենթակետի և հիմք ընդունելով Սերոբ Էդվարդի Անտինյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության վկայական N 15032023-07-0171) Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Շինարար թաղամասի 3-րդ փողոց 18/1 հասցեում գտնվող 6․4 քմ մակերեսով բնակելի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ պարիսպ) պարիսպը 9110 (ինն հազար մեկ հարյուր տասը) դրամով և դրա զբաղեցրած 0.02536 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0158-0093) 476190 (չորս հարյուր յոթանասունվեց հազար մեկ հարյուր իննսուն) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Կոտայքի մարզ քաղաք Աբովյան Հանրապետության փողոց 1/5 շենք 19 բնակարանի բնակիչ Սերոբ Էդվարդի Անտինյանին (նույնականացման քարտ՝ 010263135, տրված 2017 թվականի դեկտեմբերի 03-ին, 058-ի կողմից):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Սերոբ Էդվարդի Անտինյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |