Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 25/01/2023 15:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆՈԲԱԹ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակԱՌԱՋԻՆ ՆԻՍՏՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Ա. Վերդյանին՝

-տեղում ուսումնասիրել Ջրաբեր գյուղի «Մոբայլ» մանկապարտեզի էլ. հոսանքի սնուցումը Ջրաբերի դպրոցի ճաշարանի սնուցումից առանձնացնելու հարցը և խնդիրը լուծել,

-ներկայացնել առաջարկություն բնակչության հետ աղբահանության պայմանագրեր կնքելու համար քաղաքացիաիրավական աշխատանքային պայմանագրով աշխատողներ ընդունելու:

Դ. Դանիելյանին, Ս. Ղազարյանին՝

- ուսումնասիրել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից դուրս գրված կամ շուկայում առկա բեռնատար ավտոմեքենաների ցանկը և ներկայացնել մեքենա ձեռք բերելու առաջարկություն:

Վ. Հայրապետյանին, Վ. Մարտիրոսյանին և Ա. Մանվելյանին ՝

-տեղում ուսումնասիրել համայնքում հենասյուներից օգտվողների տվյալները և ներկայացնել տեղեկատվություն:

Դ. Դանիելյանին, Մ. Պետրոսյանին՝

- համայնքային հողերի աճուրդներ իրականացնելու համար նախապատրաստել փաստաթղթեր:

Ն. Մարկոսյանին՝

- հետևել հանձնարարականների կատարման ընթացքին և ներկայացնել աշխատակազմի քարտուղարին:

Դ. Դանիելյանին՝

Գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նշված հողամասի նպատակային նշանակությունների և հողատեսքերի փոփոխություններ:

-   ա.  07-055-0219 կադաստրային ծածկագրով թաղամասում գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա առկա է երկհարկանի ինքնակամ կառուցված շինություն:
բ. 07-055-0204-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա տեղադրված են արևային ֆոտովոլտային կայանի վահանակներ:
գ. Համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա առկա են բջջային կապի կայաններ:
 Խախտվել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնւմ հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner