Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 13
 
Համար 13Ամսաթիվ 07/10/2022 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ , ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Մ. Եղիազարյանին, Ս. Ղազարյանին՝

- պատշաճ իրականացնել զորավարժությունների նախապատրաստության աշխատանքները:

Մ. Եղիազարյանին ՝

-հետաքրքրվել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի ընթացքի մասին:

Ա. Վերդյանին՝

-կազմակերպել աղբատար ավտոմեքենայի թափքը ծածկելու աշխատանքները, ինչպես նաև հետևողական լինել աղբահեռացումից հետո տարածքը մաքրելու աշխատանքներին:

Մ. Եղիազարյանին, Ա. Վերդյանին՝

-կազմակերպել ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները:

-երաշխիքային սպասարկման արդյունքում փոխված փողոցային լուսատուները վերցնել կազմակերպությունից:

Ա. Ավագյանին՝

-սկսել Բյուրեղավան քաղաքի շենքերի մուտքերի տանիքների վերանորոգման աշխատանքները,

- հետևել Բյուրեղավան քաղաքի 38 շենքի վերելակի վերանորոգման աշխատանքներին,

- դեռատիզացիայի աշխատանքները ներկայացնել լուսաբանման:

Վ. Մարտիրոսյանին, Ա. Իգիթյանին՝

-2023 թվականի համար ներկայացնել ասֆալտապատման աշխատանքների տեխ. բնութագիր:

Ա. Ծատրյանին՝

- ավարտել Մշակույթի տան դահլիճի վարագույրների շարժիչի տեղադրման աշխատանքները:

Լ. Պողոսյանին՝

-հարկային պարտավություններ ունեցողներին ծանուցումներ ուղարկելու համակարգ կազմել, անհրաժեշտության դեպքում վարչական վարույթներ բացել:

Խ. Գաբրիելյանին՝

-«Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի վարչական շենքում համայնքապետարանի աշխատակազմի որոշ աշխատողների համար առանձնացվող սենյակներում ապահովել տեխնիկական պայմաններ,

- «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ին համակարգիչ տրամադրելու հարցը կարգավորել:

Տնօրեններին՝

-2023 թվականի բյուջեն կազմելուց առաջ ներկայացնել անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի պահանջագրեր,

- իրականացվող աշխատանքները ներկայացնել լուսաբանման: 

Լ. Ավուշյանին՝

-համայնքի ավագանիների առաջին նիստի անցկացման և համայնքի ղեկավարի երդման արարողության օրինակելի կանոնակարգերի համաձայն իրականացնել նախապատրաստական աշխատանքներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner