Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 14/03/2023 15:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԼԱՅԱՆ, ՆՈԲԱԹ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Հ. Լալայանին՝

-թիվ ԿԴ/9828/02/22 քաղաքացիական գործով նիստը հետաձգելու հանգամանքները պարզելու նպատակով պատրաստել դատարանին ուղղված գրություն:

Ա. Վերդյանին՝

- համայնքի տարածքում տեղադրված ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու աշխատանքները շուտափույթ ավարտել,

-կազմակերպել Բյուրեղավան քաղաքի շենքերի բակերում տեղադրված կարուսելները ներկելու և անհրաժեշտության դեպքում վերանորոգելու աշխատանքները,

- կազմակերպել Բյուրեղավանի քաղաքային պուրակի ցանկապատը ներկելու աշխատանքները:

Դ. Դանիելյանին՝

- կարգավորել Բյուրեղավան քաղաքի 26 և 11 շենքերի կոյուղագծերի խափանումները կարգավորելու համար շենքերի մոտ գտնվող կոյուղահորի տեղափոխման կամ փակելու հարցը,

- ներկայացնել առաջարկություն համայնքի գերեզմանատների պետական գրանցման հարցը լուծելու համար:

Ա. Ավագյանին՝

- ներկայացնել տեղեկատվություն Բյուրեղավան քաղաքի շենքերի կոյուղագծերի առկա խնդիրների վերաբերյալ,

- հետևել Բյուրեղավան քաղաքի շենքերի բակերի խաղահրապարակների ցանկապատերը վերանորոգելու հարցերին,

-Բյուրեղավան քաղաքի շենքերի մուտքերի դռներին դամաֆոններ տեղադրելու հարցը պարբերաբար ներկայացնել բնակիչներին:

Ս. Հովակիմյանին՝

- հետևել մանկապարտեզի շենքի բակի կանաչապատման աշխատանքներին:

Ն. Զաքարյանին՝

-ներկայացնել արվեստի դպրոցի 50 ամյակին նվիրված միջոցառման ծրագիրը՝ ֆինանսական մասով:

Վ. Հայրապետյանին, վերահսկող՝ Լ. Պողոսյան

- տեղական տուրքերի հավաքագրման աշխատանքներն ակտիվացնել:

Լ. Պողոսյանին՝

- 2 օրվա մեջ խոշոր հարկային պարտավորություն ունեցողներին ծանուցումներ ուղարկել:

 Մ. Կարապետյանին՝

- հայտարարություն գրել Բյուրեղավան քաղաքի «Հավերժության» պուրակում ծառատունկ կազմակերպելու նպատակով սոճի, կեչի և վարդի թփեր նվիրաբերելու մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner