Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 15/02/2023 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄՈՒՇԵՂ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՆՈԲԱԹ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ , ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Ն. Շուշանյանին՝

-աշխատակազմի աշխատակիցների հետ պարբերաբար շրջայց կատարել համայնքի տարածքում՝ ինքնակամ շինարարությունները կանխելու և հայտնաբելու նպատակով:

 

Վ. Հայրապետյանին՝

- շաբաթվա ընթացքում շների ստերջացման ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը ներկայացնել հաստատման:

 

Լ. Ավուշյանին՝

- պատրաստել համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների կոմունալ ծախսերը վերահսկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրության նախագիծ,

-կազմակերպել պարտավորությունների թերթիկները նախագծերի հետ ներկայացնելու աշխատանքները,

- պատրաստել հերթապահ մատյան՝ վթարների,  դրանց ընթացքի ու արդյունքների  մասին տեղեկատվությունը գրանցելու համար:

 

Մ. Խաչատրյանին՝

- զեկուցել «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի դուրս գրման ենթակա գրքային ֆոնդի մասին:

 

Մ. Պետրոսյանին՝

- համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծերը կազմելու հարցն ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն:

 

Հ. Սիմոնյանին՝

-ներկայացնել Ջրաբեր գյուղի խմելու ջրի ամսական ծախսի չափը:

 

Ս. Հովակիմյանին՝

- հայտարարել մրցույթ մանկապարտեզի երաժշտության դասիարակի և ֆիզկուլտուրայի հրահանգիչի թափուր պաշտոնները համալրելու համար:

 

Լ. Պողոսյանին՝

- բանկում քննարկել POS  տերմինալների  ձեռք բերման և գործարկման հարցերը,

-համայնքապետարանի ու մանկապարտեզի կարիքների համար կահույքի և համակարգիչների  ձեռք բերման հարցը 1-ին փուլով լուծել:

 

Լ. Պողոսյանին, Ն. Զաքարյանին և Մ. Խաչատրյանին ՝

- երեք օրվա ընթացքում զբաղվել Մշակույթի տան համար անհրաժեշտ հայելիների ձեռք բերման աշխատանքներով:

 

Ն. Մարկոսյանին՝

- ներկայացնել ՀՈԱԿ-ների վերջին երեք տարվա կոմունալ ծախսերը:

 

Ս. Ղազարյանին՝

- նախագծող կազմակերպության հետ Բյուրեղավան քաղաքի 2-րդ վարչական շենքի վերանորոգման, խաղահրապարակների կառուցման և փոսային նորոգումների համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման հարցը քննարկել:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner