Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 29
 
Համար 29Ամսաթիվ 14/10/2024 10:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՂՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԲՈՐԻԿ ԴԱՎԹՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Մ Միքայելյանին և Մ Կարապետյանին՝
- կազմակերպել «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում ռենտգեն կաբինետի բացման արարողություն՝ միջոցառման մասին տեղեկացնել նաև GIZ-ի ներկայացուցիչներին։

Վ Հայրապետյանին՝
- ստացված ծառատեսակներից անհրաժեշտ ծառատեսակներով ապահովել համայնքային կազմակերպություններին:


Ա
Ավագյանին և Տ Հովսեփյանին՝ 
-ուսումնասիրել Բյուրեղավան քաղաքի 33 շենքի կոյուղագծի վերանորոգման կամ վերակառուցման հարցը և ներկայացնել առաջարկություն։


Մ
Սուքիասյանին և Ա Ավագյանին՝
-ուսումնասիրել Բյուրեղավան քաղաքի 33 շենքի 3-րդ մուտքի  աստիճանավանդակը վերանորոգելու հարցը և ներկայացնել առաջարկություն։


Լ
Պողոսյանին, Ա Հարությունյանին և Բ Դավթյանին՝
- համայնքի գյուղական բնակավարերի՝ համայնքի բյուջեի հանդեպ պարտավորությունների ցուցակը հանել և իրականացնել գանձման աշխատանքներ։ 


Բ
Դավթյանին՝ 
-անհրաժեշտությունից ելնելով կազմակերպել Ջրաբեր գյուղի խմելու ջրի մատակարարման ծավալները կրճատելու աշխատանքները։ 

Լ Ավուշյանին՝
-հետաքրքրվել «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում» e-payments համակարգով և POS-տերմինալներով կատարվող վճարումները համայնքապետարանի վարչական շենքերից դուրս (շրջիկ) կատարելու հնարավորության  մասին։  

Տ Հովսեփյանին՝
-ուսումնասիրել Բյուրեղավան համայնքը (Բյուրեղավան քաղաքը, Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-3 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը։ 

Մ Խաչատրյանին՝
-թարմացնել համայնքի տարածքը ամանորի առիթով զարդարելու համար պարագաները, ներկայացնել անհրաժեշտ ապրանքների ցանկը։ 


Վ
Մարտիրոսյանին՝
-մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ ձեռք բերելու համար գորընթացն ավարտել մինչև այս տարվա վերջ։ 


Լ
Պողոսյանին և Վ Մարտիրոսյանին՝
-խոշոր հարկային պարտավորություններ ունեցողների հանդեպ վարչական վարույթների ընթացքը վերանայել և համապատասխան  գործողություններ իրականացնել։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner