Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 11
 
Համար 11Ամսաթիվ 14/07/2022 12:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Ն. Շուշանյանին՝

- Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի և Վազգեն Սարգսյան փողոցների վրա ինքնակամ տեղադրված մետաղական կրպակները ապամոնտաժելու աշխատանքների մասին լուսաբանել,

-կրկին անգամ գրության նախագիծ պատրաստել ուղղված  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Բյուրեղավան քաղաքի նախկին մանկապարտեզի շենքի տարածքի հակասանիտարական վիճակի մասին:

Լ. Ավուշյանին՝

-համայնքի ավագանու հաստատած ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը և իրականացման կարգը վերանայել:

Մ. Միքայելյանին՝

- մինչև օգոստոս ամիսը ներկայացնել առաջարկություններ պոլիկլինիկայի ֆինանսավորման խնդիրը լուծելու համար և պարբերաբար ներկայացնել տեղեկություն անհրաժեշտ գործողությունների մասին,

-յուրաքանչյուր ամիս ներկայացնել կատարվող ծախսերի մասին տեղեկություն:

Մ. Եղիազարյանին՝

- կազմակերպել քննարկում Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող արևային պանելների տեղադրման աշխատանքների վերաբերյալ: 

Հ. Լալայանին, Ն. Շուշանյանին և Ա. Վերդյանին՝

- առաջարկել լուծումներ Բյուրեղավան քաղաքի նախկին մանկապարտեզի շենքի տարածքի հակասանիտարական վիճակը վերացնելու ուղղությամբ, հաջորդ շաբաթ կազմակերպել տարածքի մաքրման աշխատանքները:

Ա. Վերդյանին՝

- կազմակերպել Բյուրեղավանի ավագ դպրոցի տարածքի ծառերի էտումը:

Հ. Սիմոնյանին՝

- զեկուցել, թե երբ են Ջրաբեր գյուղի ոռոգման ջուրը միացրել և ոռոջման ջուր չլինելու պատճառով ինչ կորուստներ են ունեցել բնակիչները:

 Ա. Ավագյանին՝

- ուսումնասիրել, թե Բյուրեղավան քաղաքի որ շենքերում կան լիֆտի դռները ապօրինի փակելու դեպքեր և զեկուցել:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner