Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 15
 
Համար 15Ամսաթիվ 21/12/2022 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄՈՒՇԵՂ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Մն. Գևորգյանին՝ -ոռոգման ջրագծի փականներին ուշադրություն դարձնել՝ չգողանալու համար:

Մն. Գևորգյանին, Հ. Սիմոնյանին և Ս. Ղազարյանին՝
-համայնքի ոռոգման ջրագիծը «Կոտայք» ՋՕԸ-ին հանձնելու համար ներկայացնել աշխատանքների իրականացման ծրագիր:


Մ. Միքայելյանին՝ -պոլիկլինիկայի բուժանձնակազմի հավաստագրերի ստացման հարցի մասին գրավոր դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը:

Ա. Վերդյանին՝ -տեղեկություն ներկայացնել ոռոգման ջրագծի վթարված խողովակաշարի չափի մասին,
-կազմակերպել Բյուրեղավան քաղաքում տոնածառի տեղադրման և պուրակի լուսավորության աշխատանքները,
-առաջարկություն ներկայացնել աղբատար մեքենայի ձեռք բերման կամ վարձակալության վերաբերյալ,
-առաջարկություն ներկայացնել համայնքի բնակիչների կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց վարձավճար սահմանելու և հավաքագրելու հարցի վերաբերյալ,
-կանխիկ հավաքագրված աղբի վարձավճարները մինչև տարվա ավարտը մոտքագրել համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին,
-մինչև տարվա ավարտը Ջրաբեր գյուղի շչակի տեղադրման հարցերը կարգավորել,
-համայնքի վարչական շենքերի վրա տեղադրված արևային պանելների մաքրման աշխատանքների իրականացման պատասխանատվությունը դնել մի աշխատողի վրա,
-Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող «Մերսեդես» մակնիշի մեքենան օտարելու և նոր մեքենա ձեռք բերելու առաջարկություն ներկայացնել:


Ն. Ալավերդյանին՝
-ապահովել Բյուրեղավան համայնքի յուրաքանչյուր բնակավայրի երեխաների մասնակցությունը ամանորի միջոցառմանը:

Ա. Ավագյանին՝ -կարգավորել համատիրության վճարների անկանխիկ հավաքագրման և ծախսերի կատարման հարցը՝ հունվարի 1-ից անկանխիկ գումարների հավաքագրման աշխատանքները համապատասխանեցնել կառավարության որոշմանը և կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացնել:

Ս. Ղազարյանին և Ա. Սահրատյանին՝ -համայնքի զարգացման ծրագրում սոցիալական ծրագրերը ներառելու համար համապատասխան աշխատանքներ իրականացնել:

Ս. Ղազարյանին և Վ. Մարտիրոսյանին -ուսումնասիրել սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները մեկ շինարարից ձեռք բերելու հարցը և զեկուցել:

Ս. Ղազարյանին և Վ. Մարտիրոսյանին, վերահսկող՝ Մ. Սուքիասյան -ներկայացնել Բյուրեղավան քաղաքի շենքերի բակերի բարեկարգման ծրագիր:

Ն. Զաքարյանին և Ն. Ալավերդյանին՝ -մինչև տարվա ավարտը վերանայել Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի համար խիստ անհրաժեշտ իրերի ցանկը:

Ն. Մարկոսյանին՝ -համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատողների տեղական հարկերի գծով պարտավորությունների ցանկը ուղերկել յուր. կազմակերպություն:

Տնօրեններին՝ -տնտեսել կոմունալ ծախսերը՝ խնայողաբար օգտագործելով:

Վ. Հայրապետյանին և Ն. Շուշանյանին՝ - կարգավորել Ջրաբեր գյուղի «Մոբայլ» մանկապարտեզի հոսանքի հարցը:

Ս. Ղազարյանին, Վ. Հայրապետյանին և Ն. Շուշանյանին՝ -խոսել գազատար խողովակներ անցկացնող շինարարների հետ՝ ճշտել շիարարության թույլտվության հարցը:

Դ. Դանիելյանին և Մ. Պետրոսյանին՝ - համայնքային սեփականություն հանդիսացող պետական գրանցման ենթակա (Մշակույթի տուն, պուրակ և այլն) գույքերը ներկայացնել պետական գրանցման:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner