Հանձնարարվեց.
Դ. Դանիելյանին՝ - Նախապատրաստել գրություն Քաղաքաշինության կոմիտե՝ համայնքի գլխավոր հատակագծի և շին. թույլտվությունների տրամադրման աշխատանքները կարգավորելու հետ կապված։
Լ. Ավուշյանին՝ - հոկտեմբերի 4-ին ժամը 10:00 կազմակերպել ավագանու արտահերթ նիստ:
Վ. Հայրապետյանին՝ -Նոր տարվա հետ կապված կատարել ծախսերի գնահատում և ձեռք բերել նոր զարդարանքներ, - կարգավորել Նուռնուսի ամառանոցային թաղամասի աղբի վարձավճարների չափը հաստատելու և հավաքագրման աշխատանքները:
Վ. Հայրապետյանին և Ն. Շուշանյանին՝ - ստուգել լուսաֆորների տեղադրման ստանդարտների համապատասխանությունը։
Վ. Մարտիրոսյանին՝ - ոռոգման ցանցի պայմանագրի լուծման հետ կապված գրություն նախապատրաստել մարզպետին, - ճշտել ոռոգման ցանցի պայմանագրի խզումից հետո երբ կարող ենք հայտարարել նոր մրցույթ, - հետաքրքրվել, թե սալարկման սուբվենցիոն ծրագիրը որ փուլում է:
Ս․ Հովակիմյանին՝ - 2025թ.-ի գարնանը «Արև» մանկապարտեզի սաների համար ձեռք բերել նոր անկողնային պարագաներ:
Ս․ Հովակիմյանին և Վ. Մարտիրոսյանին՝ - մեկ շաբաթվա ընթացքում տեսախցիկների ձեռք բերման աշխատանքները կարգավորել։ |