Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 31-ի N 77 եզրակացությունը, չափագրման հատակագծերն ու «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ ավագանին որոշում է. 1.«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ենթավարձակալության իրավունքով պատկանող (վկայական N 03122015-07-0056) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 07-055-0203-0078 ծածկագրով 26 հեկտար մակերեսով հողամասից 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոխելուց և պետական գրանցում ստանալուց հետո կատարել վարձակալության պայմանագրի փոփոխություն:
3.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |