Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկել ավագանու անդամ Հայկազ Բաղդասարյանին և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Լիդիա Պողոսյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |