Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Լեռնիկ Սուրենի Ղարսայանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 38.82 քմ ընդհանուր մակերեսով 25 բնակարանը անհատույց օտարել (նվիրել) Լեռնիկ Սուրենի Ղարսայանին՝ ծնված 1981 թվականի հունիսի 16-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լեռնիկ Սուրենի Ղարսայանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: