Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 620-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 620-Ա

ՀԱԿՈԲ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՀԵՍՏԻ, ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հիմք ընդունելով Հակոբ Արմենի Մալխասյանի դիմումը՝ որոշում եմ․

1․Հակոբ Արմենի Մալխասյանի (ծնված՝ 1988 թվականի նոյեմբերի 04-ին) կողմից Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 1-ին փողոցի հարևանությամբ գտնվող Բյուրեղավան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.01401 հեկտար մակերեսով հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023LMYHJU) ինքնակամ կառուցված 22․6 քմ ներքին (27․6 քմ արտաքին) մակերեսով պահեստը, 25․9 քմ ներքին (30․6 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը, 1․1 քմ ներքին (1․8 քմ արտաքին) մակերեսով օժանդակ շինությունը և 2․9 քմ մակերեսով պարիսպը  համարել Բյուրեղավան համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:

2.Պահեստի, ավտոտնակի, օժանդկակ շինության, պարսպի և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե՝

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ  Ջրաբեր 1-ին փողոց 19/2։

3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ  Ջրաբեր 1-ին փողոց 19/2 հասցեի 0.01401 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի (ծածկագիր՝ 07-055-0002-0002-ից) գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1) պահեստի, ավտոտնակի, օժանդկակ շինության և պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) պահեստը, ավտոտնակը, օժանդկակ շինությունը և պարիսպը կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) պահեստը, ավտոտնակը, օժանդկակ շինությունը և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված օրինական ճանաչված պահեստի, ավտոտնակի, օժանդկակ շինության, պարսպի և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է)։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(128.79 Կբ) Որոշում N 620-Ա
(254.03 Կբ) Հատակագիծ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner