Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրենի գրությունը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքում և Նուռնուս գյուղում առկա միջին և ցածր ճնշման գազատարները հաշվառել համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին՝ սպասարկում իրականացնելու նպատակով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |