|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2019 թվականի N 12-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27–Ի N 70–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 04-ի N 259-Ա հրամանը և «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի զեկուցագիրը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների 2019 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 70–Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշմամբ հաստատված հավելված N 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(263.63 Կբ)
Ֆինանսական հանձնաժողովի ամփոփաթերթ |
|
(18.36 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|