Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ ավագանին որոշում է․ 1.Անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի կոյուղու կենտրոնական կոլեկտորի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության աշխատանքների ձեռքբերումը:
2. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |