Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի և հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (փաստաթուղթ N Կ-02122020-07-0032) որոշումը՝ ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց 9/37 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 0.01644 հեկտար մակերեսով (ծածկագիր՝ 07-003-0032-0027) սխալմամբ «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված հողամասը և հողամասում կառուցված հասարակական նպատակային նշանակության 18.23 քմ ներքին (21.28 քմ արտաքին) մակերեսով ավտոմասի պահեստն ու 23.5 քմ ներքին (24.3 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը ճանաչել որպես Բյուրեղավան համայնքի սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |