Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Վարդանուշ Նուշերվանի Գասպարյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 58 բնակարանը Վարդանուշ Նուշերվանի Գասպարյանին անհատույց օտարելու մասին» N 24–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1)որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Վարդանուշ Նուշերվանի Գասպարյան» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Սարգիս Պողոսի Հարությունյան» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով. 2)որոշման 1-ին կետում «ծնված 1967 թվականի մարտի 19-ին» բառերը փոխարինել «ծնված 1988 թվականի դեկտեմբերի 26-ին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |