Համաձայն «Տեղական ինքնակառվարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանով հաստատված կարգի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 21-ի N 23-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կազմած գույքերի դուրս գրման ակտը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության եզրակացությունը՝ ավագանին որոշում է. 1.Թույլատրել դուրս գրել Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) կիսակառույց մարզական համալիրը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |