Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.«Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող գույք՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանման և սպասարկման ծառայությունների իրականացումը հանձնարարել «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |