Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության միջև կնքված համաձայնագրի 2-րդ հոդվածը՝ ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհային մրցույթի հայտադիմումի գնահատման արդյունքին և հաղթող նախագիծ հայտարարել «Մշակութային, հասարակական կյանքի ակտիվացում համայնքում» ծրագրի նախագիծը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ենթադրամաշնորհի համար սահմանել համայնքային ներդրում ՝ 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |