Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
2.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի ֆինանսական գործունեության նախահաշիվը և դրա 2020 թվականի կատարողականը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման տարեկան հաշվետվության մասին:
4.2020 թվականին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության մասին:
5.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, հիմնանորոգում» ծրագիրը հաստատելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով ««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը հաստատելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի ներքին բաշխիչ ցանցի կառուցում» ծրագիրը հաստատելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
9.«Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
10. «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
11.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 117 բնակարանը Շողակաթ Վանիկի Հարոյանին անհատույց օտարելու մասին:
12.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
13.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
14.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված անշարժ գույքի տնօրինման մասին:
15.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 02-ի N 06-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
16.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 02-ի N 07-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
17.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 12-ի N 45-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
18.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականության փոխանցելու մասին:
19.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում Բյուրեղավան համայնքի ներկայացուցիչներ առաջադրելու մասին:
20.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Հայկազ Բաղդասարյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:
21.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Վարդան Սուքիասյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |