Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղադրման կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղադրման պայմանները՝ համաձայն N2 հավելվածի :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |