Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 2-Ն հրամանով հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի գույքագրման փաստաթղթերը` ավագանին որոշում է.
1. Հաստատել գույքագրման հանձնաժողովի կողմից ներկայացված Բյուրեղավան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը՝
1) Համայնքի վարչական տարածքի հողերի սեփականատերերի մասին տեղեկանքը (15.02.2019թ. դրությամբ)՝ համաձայն հավելված N 1-ի.
2) Պաշարների (ներառյալ փոքրարժեք կամ արագամաշ առարկաների) գույքագրման ցուցակը` համաձայն հավելված N 2-ի.
3) Հիմնական միջոցների գույքագրման ցուցակները՝ համաձայն հավելված N 3-ի.
4) Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի և ստացման ենթակա այլ գումարների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 4-ի.
5) Մատակարարումների գծով կրեդիտորական պարտքերի և վճարման ենթակա այլ գումարների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 5-ի.
6) Բյուջեի հետ հաշվարկների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 6-ի.
7) Կանխիկ դրամական միջոցների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 7-ի.
8) Անկանխիկ դրամական միջոցների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 8-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |