Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 

Զեկ. ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավորության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի    _____ ___-ի N եզրակացությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 07-003-0020-0045 կադաստրային ծածկագրով հողամասից 0.04219 հեկտար մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի:

2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 07-003-0020-0045 կադաստրային ծածկագրով հողամասից 0.05781 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի:

3. Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝
1)սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները.
2)սույն որոշման 1-ին և 2-րդ կետում նշված hողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ներառել ընթացիկ տարվա հողային հաշվեկշռում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner