Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 20-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ հոդվածի 7-րդ մասերի և 14-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1.Սահմանել Բյուրեղավան համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար 2019 թվականի աղբահանության վճարի դրույքաչափերը՝ 1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝
ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 200 (երկուհարյուր) դրամ, կամ
բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար`15 (տասնհինգ) դրամ,
2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի՝
ա. առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) դրամ. բ. հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20 (քսան) դրամ. գ. արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`15 (տասնհինգ) դրամ. դ.կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով`մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 (երեք) դրամ. ե. շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկել տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով,
3) ոչ կենցաղային աղբի համար`
ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, կամ բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 (տասը հազար) դրամ:
2.Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրել կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույքաչափերի 20 տոկոսի չափով:
3.Համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարից 2019 թվականին արտոնություններ սահմանել հետևյալ սոցիալական խմբերի համար՝ սահմանված դրույքաչափերի 50%-ի չափով՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին. 2) բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքներին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |