Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և պայմանավորված Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում նոր, ժամանակակից համայնքային կենտրոն ունենալու անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |