Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և, մասնավորապես, Բյուրեղավան համայնքի տարածքում աղբահանության հետագա աշխատանքների բարելավմանն ուղղված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում «ԿՈՏԱՅՔԻ և ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները իրականացնելու և պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով` ավագանին որոշում է. 1.Թույլատրել Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեից ամսական 30000 դրամի չափով վճարումներ կատարել «ԿՈՏԱՅՔԻ և ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |