Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների 2019 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 70–Ա որոշմամբ հաստատված NN 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից: |