Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և պայմանավորված համայնքում հիմնանորոգված ներհամայնքային ճանապարհներ, կառուցված մայթեր ունենալու անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |