Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և պայմանավորված Ջրաբեր բնակավայրում ջրամատակարարման ծառայությունների որակը բարձրացնելու անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի բարձր ճնշման ջրագծի և ներքին ցանցի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |