Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և պայմանավորված բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակը բարձրացնելու անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով <<<< Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա>> փակ բաժնետիրական ընկերության սանհանգույցների և թվայնացված հետազոտման սենյակի վերանորոգման աշխատանքներ>> ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |