Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 717-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2024 թվականի N 717-Ա

ՍՈՒՍԱՆՆԱ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ  կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քոթեջը, օժանդակ շինությունը, հարթակները, պարիսպները և 2 (երկու) ինքնակամ բացված դռները  կառուցվել են 2011-2019 թվականներին, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով չափագրման հատակագծերը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից տրված 2023 թվականի հոկտեմբերի 17-ի տեխնիկական եզրակացությունն ու Սուսաննա Անուշավանի Շահբազյանի դիմումը` որոշում եմ.

1.Քաղաքացի Սուսաննա Անուշավանի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ քաղաք Բյուրեղավան «Հայրենադարձ» թաղամաս թիվ 18 անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0055-0006) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 18:

2.Քաղաքացի Սուսաննա Անուշավանի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 18 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0055-0006, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023VLVYTD) 0.046 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 98.5 քմ արտաքին (77․4 քմ ներքին) մակերեսով քոթեջը, 13․0 քմ արտաքին (10․40 քմ ներքին) մակերեսով օժանդակ շինությունը, 1,50 ու 3,30 քմ մակերեսներով հարթակները, 3,30 ու 6,70 քմ մակերեսներով պարիսպները և 2 (երկու) ինքնակամ բացված դռները ճանաչել օրինական:

3․Սուսաննա Անուշավանի Շահբազյանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 214645,9 ( երկու հարյուր տասնչորս հազար վեց հարյուր քառասունհինգ ամբողջ ինը տասնորդական) դրամ՝ 2011-2019 թվականներին ինքնակամ կառուցված քոթեջի, օժանդակ շինության, հարթակների, պարիսպների և 2 (երկու) ինքնակամ բացված դռների օրինականացման վճար:

4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(497.72 Կբ) հատակագիծ
(165.01 Կբ) Որոշում N 717-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner