Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 720-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 720-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՐՖԵՆԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի N 19-Ա որոշումը, N 17092024-07-0092 սեփականության վկայականը, Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան  Սամվել Վարդանյան  փողոց 4 շենք 22 բնակարան հասցեի բնակիչ Արֆենիկ Հովհաննեսի Մանուչարյանի 2022 թվականի մարտի 04-ի դիմումը՝ որոշում եմ.

1.Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 24/58 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 51 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը 100419 (մեկ հարյուր հազար չորս հարյուր տասնինը) դրամով և դրա զբաղեցրած 0.0051 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0030-0044) հողամասը 226531,8 (երկու հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր երեսունմեկ ամբողջ ութ տասնորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Արֆենիկ Հովհաննեսի Մանուչարյանին (ծնված՝ 1952 թվականի հուլիսի 27-ին):

2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Արֆենիկ Հովհաննեսի Մանուչարյանի կողմից:

4.Արֆենիկ Հովհաննեսի Մանուչարյանը պարտավոր է Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման համար ծառայության վճար։

5.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Անդրանիկ Արտուշի Եղիազարյանին (նույնականացման քարտ՝ 015607237, տրված` 2024 թվականի մարտի 21-ին 059-ի կողմից, ծնված՝ 1963 թվականի օգոստոսի 28-ին)`կատարել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 24/58 հասցեում գտնվող 51 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա զբաղեցրած 0.0051 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 4 շենք 22 բնակարան հասցեի բնակիչ Արֆենիկ Հովհաննեսի Մանուչարյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(164.59 Կբ) Որոշում N 720-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner