Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 12-ի հերթական նիստի օրակարգը՝
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին,
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2019 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին,
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին,
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2019 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին,
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27–Ի N 24-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |