Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավորության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմանների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 24-ի N 123 եզրակացությունն ու Հովհաննես Ալբերտի Հովհաննիսյանի 2021 թվականի հունվարի 27-ի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հովհաննես Ալբերտի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 07-051-0010-0038 ծածկագրով (վկայական N16122020-07-0021) 0.104944 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի հողերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2.Հովհաննես Ալբերտի Հովհաննիսյանին՝ Բյուրեղավանի համայնքապետարանի 900105226170 հաշվեհամարին վճարել 1 962 137,97 (մեկ միլիոն ինը հարյուր վաթսուներկու հազար հարյուր երեսունյոթ ամբողջ իննսունյոթ հարյուրերորդական) դրամ՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության համար:
3.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |