Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 52-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2021 թվականի N 52-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 25-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի ապրիլի 19-ի «143-01/Վ-021» գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 16 շենքի թիվ 44 հասցեի 83.4 քմ ընդհանուր մակերեսով (վկայական 2730770, տրված 2010 թվականի ապրիլի 14-ին) տարածքը, Օղակաձև փողոց 13/2 հասցեի 0.04066 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման (վկայական N 22062012-07-0260, կադաստրային ծածկագիրը՝ 07-003-0013-0144), 13/4 հասցեի 0.04388 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման (վկայական N 22062012-07-0262, կադաստրային ծածկագիրը՝ 07-003-0013-0143), թիվ 13/6 հասցեի 0.0415 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման (վկայական N 25112014-07-0061, կադաստրային ծածկագիրը՝ 07-003-0013-0147) և Զորավար Անդրանիկի փողոց թիվ 27 հասցեի 0.1442 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման (վկայական N 2822156, տրված՝ 2011 թվականի հուլիսի 11-ին, կադաստրային ծածկագիրը՝ 07-003-0013-0131) հողամասերն օտարելու համար։

2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մեկնարկային գները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների։

3.Անվավեր ճանաչել Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 15-ի «Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող գույքն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գինը հաստատելու մասին» N 25-Ա որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -7

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(6.83 Մբ) Գրություն
(4.10 Մբ) Սեփականության վկայական
(711.71 Կբ) Ավագանու N 25-Ա որոշում
(90.29 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(14.08 Կբ) Հավելված N 1
(15.74 Կբ) Հավելված N 2
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner