Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2020 թվականի դեկտեմբերի 08-ից մինչև 28-ը ներառյալ կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալհանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեներով (byureghavan.kotayq@mta.gov.am, byureghavan@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։