Համաձայն Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների և ձևավորման կարգը հաստատելու մասին» N 08-Ն որոշման՝ անհրաժեշտություն է առաջացել համալրել Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի և Համայնքի տարածքում հասարակական կարգով գործող կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի կազմերը:
Խորհրդակցական մարմինների կազմերում կարող են ընդգրկվել համայնքի ակտիվ բնակիչներ:
Խորհրդակցական մարմինների կազմերում ընդգրկվել ցանկացողները կարող են դիմել Բյուրեղավանի համայնքապետարան (հեռախոս 65203):