Մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, ս/թ սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին Կոտայքի մարզպետարանը կազմակերպում է գրականության ոլորտում երիտասարդ ստեղծագործողների մարզային փառատոն-շնորհանդես:
Կարող են մասնակցել 16-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողները։
Ներկայացվող ստեղծագործությունների թիվը չպետք է գերազանցի սահմանված չափաքանակը` մեկ պոեմ կամ հատված պոեմից ութ էջի սահմաններում և/կամ 10-ը՝ այդ թվում` արձակ բանաստեղծություններ:
Հեղինակները ստեղծագործությունների հետ /բոլորը Word ֆայլի տեսքով, armenian phonetic unicode, sylfaen, 12 տառատեսակով/ մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը մարզային կազմկոմիտ՝ cooperation.kotayk@gmail.com էլեկտրոնային հասցեին, պետք է ներկայացնեն նաև հակիրճ կենսագրություն երրորդ դեմքով` կից նշելով իրենց բնակավայրը, հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն: