Մանկապարտեզի ընդունելությունն այսուհետ կատարվելու է էլեկտրոնային եղանակով: Ներկայացնում ենք մանրամասն տեղեկատվություն ինչպես գրանցվել և ինչ փաստաթղթեր ներկայացնել:
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ առցանց դիմում ներկայացնողները պետք է համակարգ ներբեռնեն հետևյալ փաստաթղթերը.
-Երեխայի ծննդյան վկայականի լուսապատճենը,
-ծնողի անձնաագրի լուսապատճենը,
-հաշվառման վերաբերյալ տեղեկանք՝ ոստիկանության անձնագրային խմբից:
Մանկապարտեզ ընդունվելու առաջնահերթության իրավունք ունեցող երեխաների ծնողներին խնդրում ենք 3-րդ քայլի ժամանակ նշել «Արտոնություն» կոճակը և կցել արտոնությունը հաստատող փաստաթղթերը, եթե առկա են նշված պայմաններից որևէ մեկը՝
-Չորս և ավելի երեխա ունեցողների դեպքում՝ բոլոր անչափահաս երեխաների ծննդյան վկայականների լուսապատճենները,
-Զինծառայող ծնողների երեխաների դեպքում՝ տեղեկանք համապատասխան զորամասից:
Տեղեկացնում ենք նաև, որ ոչ բյուրեղավանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում, բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների) երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը կրկնակի է (հիմք՝ 27.12.2019թ. Բյուրեղավան համայնքի ավագանու N 72-Ն որոշում):