Տեղեկացնում ենք ձեզ, որ Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայքում ներդրվել է Բյուրեղավանի «Համայնքային ենթակայության մանկապարտեզներ երեխաների առցանց հերթագրում» ենթահամակարգը, որի նպատակն է ապահովել մանկապարտեզ ընդունվելու համար առցանց եղանակով երեխաների հերթագրման, գոյացած հերթերի կառավարման և երեխաներին մանկապարտեզ ընդունման գործընթացը:
Մանկապարտեզի ընդունելությունն այսուհետ լինելու է միայն էլեկտրոնային եղանակով՝ ըստ հերթագրման հերթականության: Դիմել կարող են 0-5 տարեկան բոլոր երեխաների ծնողները, ընդունվելու են 3-5 տարեկան լրացած երեխաները։
Առցանց հերթագրման ուղեցույցին կարող եք ծանոթանալ byureghavan-kotayq.am կայքում` Մանկապարտեզներ բաժնում «Առցանց հերթագրման դիմում» վերնագրի տակ կոճակը սեղմելով:
Մանրամասների համար անցնել հղումով՝
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բյուրեղավանի համայնքապետարան՝ 6-52-03 հեռախոսահամարով