Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:
2020 թվականի հուլիսի 29-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի «Ջրաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց 24 շենք) տեղի կունենան «ՊԵՄԶԱ ՕԲՍ.» ՍՊԸ-ի ներկայացրած Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում գտնվող ավազի հանքի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ (1-ի փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2020 թվականի հուլիսի 28-ը, ժամը՝ 9:00-18:00: Հեռախոս՝ (0222) 65203, էլ. փոստ` byureghavan@mail.ru: