Հարգելի Բյուրեղավան համայնքի բնակիչներ
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում՝ խնդրում ենք ձեզ
• խստիվ պահպանել հիգիենայի կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր, չմատնվել խուճապի:
• Բյուրեղավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել ինչպես օնլայն, այնպես էլ սպասարկման գրասենյակի մակարդակով:
• Այնուամենայնիվ, հորդորում ենք ձեզ համայնքապետարան ԱՅՑԵԼԵԼ ՄԻԱՅՆ ՀՈՒՅԺ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ կրկին պահպանելով հիգիենայի կանոնները:
• Հարցերի և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել 0222-63236 հեռախոսահամարով կամ օգտագործել Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.byureghavan-kotayk.am, ֆեյսբուքյան մեր էջը՝ https://www.facebook.com/byureghavan.byureghavan, ինչպես նաև byureghavan.kotayq@mta.gov.am և byureghavan@mail.ru էլեկտրոնային փոստերը: Մենք հասանելի ենք միշտ:
• Քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնված հնարավորությունների շնորհիվ չներկայանալով համայնքապետարան՝
- Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին, ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին, թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ:
- Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ:
-Հետևել ներկայացված գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների ընդունման, գրանցման և կատարման ընթացքին:
- Ստանալ գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների պատասխանները (էլ․ ստորագրությամբ)։
- Ստանալ տարատեսակ տեղեկանքներ (էլ․ ստորագրությամբ):
- Մասնակցել հանրային քննարկումներին:
- Տեղեկանալ գույքային հարկերի, վարձակալական վճարների մասով գոյացած պարտավորություններին:
- Բաժանորդագրվել համայնքային նորություններին, իրադարձություններին և հայտարարություններին:
-Տեղեկանալ համայնքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների ընթացակարգերին և ծառայություններից օգտվելու պայմաններին:
- Այլ հնարավորություններ:
Առաջարկում ենք օգտվել ՀԿՏՀ ընձեռնված հնարավորություններից: