2020 թվականի հունվար ամսից պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում մրցույթային կարգով հաղթող ճանաչված հասարակական կառույցները ՀՀ բոլոր մարզերում մատուցելու են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված աջակցության կենտրոններին վերապահված ծառայությունները:
Կոտայքի մարզում վերոնշյալ դրամաշնորհը շահել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն: Ծառայությունները մատուցվելու են. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13-րդ փողոց, 16/1 հասցեում:
Գործում է նաև (+374)94/87-65-07 թեժ-գծի հեռախոսահամարը: Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման հարցով կարող եք դիմել վերոնշյալ հասեցով՝ Մարինե Եգորյանին /egoryan83@mail.ru/: