ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի որոշմամբ՝ տարեց բնակչության առողջության ամրապնդման, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով՝ ս/թ հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղեր / նարդի, շախմատ, շաշկի, բասկետբոլ գնդակի նետում և դարթս մարզաձևերից/։ Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները։ Եզրափակիչ փուլի մրցանակակիրների համար սահմանված են դրամական պարգևներ։ Համայնքային փուլի մասնակցության համար կարող եք դիմել մինչև ս/թ հուլիսի 30-ը՝ «Մարզամշակութային կենտրոն», շախմատի խմբակ կամ զանգահարել՝ 094 38 37 37 հ/հ-ին, մարզիչ Անդրանիկ Խաչատրյանին։