Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2020 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման, 2019 թվականին համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման և համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների, «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, հիմնանորոգում», «Նուռնուս բնակավայրում համայնքային կենտրոնի կառուցում», «Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի բարձր ճնշման ջրագծի և ներքին ցանցի կառուցում», ««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիայի ծրագրերի հանրային քննարկումներին:
Լսումները (քննարկումները) անցկացվելու են՝
1)2020 թվականի փետրվարի 27-ին ժամը 13:00-ին Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում` Մշակույթի տան շենքում. հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց,
2)2020 թվականի փետրվարի 28-ին ժամը 12:00-ին Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք,
3)2019 թվականի փետրվարի 28-ին ժամը 14:00-ին Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (byureghavan.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։