ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հայտարարում է ընդունելություն հետևյալ թափուր հաստիքների համալրման համար.
1. բժիշկ-մասնագետ՝
-
Ընտանեկան բժիշկ – 1.0 դրույք
-
Ներզատաբան – 0.25 դրույք
-
Վարակաբան – 0.25 դրույք
2. միջին բուժանձնակազմ՝
2.1 Շտապ օգնության բուժական բրիգադի հերթապահ բուժքույր – 1.0 դրույք
2.2 Վիրաբուժական կաբինետի բուժքույր – 0.25 դրույք:
Բուժաշխատողի թափուր հաստիքի համար կարող է դիմել ցանկացած անձ, որը կբավարարի ստորև նշված պահանջներին.
I. պարտադիր պայմաններն են՝
1. բժիշկ-մասնագետների համար՝
ա) բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ,
բ) հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
գ) բժշկական էթիկայի կանոնների իմացություն,
2. միջին բուժանձնակազմի համար՝
ա) միջին մասնագիտական կրթության առկայություն,
բ) հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
գ) բժշկական էթիկայի կանոնների իմացություն,
II. լրացուցիչ պայմաններն են.
ա) համակարգչով աշխատելու ունակություն,
բ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
գ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Դիմել կարող է գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
Թափուր տեղի համար դիմողի կողմից ներկայացվում.
1) դիմում/լրացվում է տեղում/
2) մեկ լուսանկար 3x4 չափի,
3) տեղեկանք հիմնական աշխատանքի վայրից (համատեղությամբ աշխատանքի անցնելու դեպքում),
4) ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն և հետբուհական (ում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանվել է հետբուհական կրթության պահանջ (ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա)) մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի), վերապատրաստման վկայականի (դրա առկայության դեպքում) պատճենները և բնօրինակները,
6) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դիմումատուի ցանկությամբ,
8) օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:
Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատանքային խմբի կողմից ժամը 10.00-15.00-ը (Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, 2-դ փողոց, շենք 2, Կադրերի բաժին, 210 սենյակ), բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2020 թվականի մարտի 6-ը:
Կադրերի ընտրությունը տեղի կունենա 2020թ. մարտի 10-ին «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ- ում, ժամը 12:00-ին:
Քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատանքային խմբին (հեռ.` 0222 6-52-49):
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիների ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում: